Ինդոնեզիան ծրագրում է միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած բանակցությունների արդյունքներով՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ինդոնեզիան բաց տնտեսությամբ երկիր է։ Հարավարևելյան Ասիայում բնակչության թվաքանակով մենք խոշորագույն պետությունն ենք՝ 250 մլն մարդ, և ունենք խոշորագույն տնտեսություն։ Ինդոնեզիան մտադիր է միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը»,- ասել է Վիդոդոն լրագրողներին։
Օբամայի խոսքով՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև կլիմայի փոփոխության խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը։ Բանակցությունների կարևոր թեմաներից մեկն է դարձել համագործակցությունը ծովում անվտանգության ոլորտում՝ կապված Պեկինի կողմից վիճելի Սպրատլի արշիպելագի մոտ դիտվող ակտիվության հետ։









































