Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոստովանել է, որ իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Նեյմարն է:
«Երբ ինձ խնդրում են համեմատել Մեսսիին Ռոնալդուի հետ, ես ասում եմ, որ լավագույնը Նեյմարն է: Հարցը գոլերի քանակի մեջ չէ: Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է խաղում Նեյմարը:
Նա ինքնավստահ ֆուտբոլիստ է: Կարծում եմ, որ 1-2 տարվա ընթացքում Նեյմարը կստանա «Ոսկե Գնդակ»-ը: Նա արժանի է այդ մրցանակին: Մեսսին ֆենոմեն է, իսկ Ռոնալդուն՝ յուրահատուկ»,- հայտարարել է Կառլոսը:







































