Ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ի իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է իր հանդեպ հետաքրքրվածության մասին, տեղեկացնում է Todomercadoweb.es-ը:
«Ներկա պահին իմ գործակալը ոչ մի առաջարկ չի ստացել: Իմ առաջիկա նպատակը՝ ընթացիկ մրցաշրջանի լավ ավարտն է: Ես դեռ պետք է մնամ խաղի մեջ, քանի որ ինձ հետևում են միլիոնավոր երկրպագուներ»,- հայտարարել է իսպանացին:
Նշենք, որ վերջերս հաղորդվում էր, թե Վիլյան կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով հանդես գար կատալոնական «Բարսելոնա»-ում:








































