Մի քանի օր առաջ Կիպրոսի՝ պաշտոնաթող եղած ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը, ինչպես նաև նախագահ Նիկոս Անաստասիադիսի դուստրը երկրի բանկերից միջոցները դուրս են բերել սկսված ճգնաժամից կարճ ժամանակ առաջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի Mega հեռուստաալիքին:
Մասնավորապես, չորեքշաբթի երեկոյան եթերում ներկայացվել է 6000 ֆիզիկական անձանց ցուցակը, որոնք հասցրել են փրկել իրենց դեպոզիտները զանգվածային հարկումից: Նրանց թվում են եղել Սարիսն ու Էլսա Անաստասիադիսը:
Այդ անձանց ցուցակը Կիպրոսի Կենտրոնական բանկի կողմից փոխանցվել է երկրի խորհրդարանին, որտեղից էլ արտահոսք է տեղի ունեցել դեպի ԶԼՄ-ներ:










































