Գերմանիայի իշխանությունները չեն պատկերացնում Սիրիայում իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար, որում ներկայիս նախագահ Բաշար Ասադը կարող է մտնել անցումային կառավարության կազմ՝ բոլոր լիազորություններով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ այդ գաղափարը մերժում են նաև տարածաշրջանի բազմաթիվ այլ խաղացողներ և ուժեր՝ ներառյալ Թուրքիան և Սաուդյան Արբիան։
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտություն, որի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։









































