Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը, ով վերականգնվում է վնասվածքից, իր կարծիքն է հայտնել «զինագործներ»-ի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Չեմ կարծում, թե «Արսենալ»-ը հունվարին նոր տրանսֆերների ձեռքբերման կարիք կունենա: Պաշտպանության գծում հիանալի ենք գործում: Թիմում ունենք Գաբրիել, ով շատ արագ առաջընթաց է գրանցում, և Չամբերս, ով միշտ պատրաստ է հիանալի խաղ ցուցադրել:
Ես և Դենի Ուելբեկը շուտով կապաքինվենք և էլ ավելի կհզորացնենք թիմը»,- Mirror-ը մեջբերում է Ուիլշիրի խոսքերը:








































