Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին պաշտպան Ալեսիո Տակինարդին կարծում է, որ իտալական ակումբն ի զորու է հաղթահարել Մյունխենի «Բավարիա»-ի արգելքն ու դուրս գալ ՉԼ կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին խաղն ավարտվեց «Բավարիա»-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
«Ամենակարևորն այն է, որ «Յուվենթուս»-ը 3-րդ գոլը բաց չթողեց: 3:0 հաշվի դեպքում շատ ավելի բարդ կլիներ Թուրինում ետ բերել կորցրածը: Նման խաղերում կարգն ու տեխնիկական պատրաստվածությունն այդքան էլ կարևոր չեն:
«Յուվե»-ին հաջողություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Տակինարդին:







































