Նյույորքցին նկարում է սուրճի վրա՝ ներկերի փոխարեն օգտագործելով կաթի փրփուրը, վրձնի փոխարեն՝ բամբուկե փայտիկ, գրում է adme.ru-ն:
Մայք Բրիչը սկսել է սուրճի վրա կաթի փրփուրի դիմանկարներ ստեղծել դեռ հյուրանոցում աշխատելիս:
Ինքնահռչակ «էքսպրեսիոնիստը» հասկացել է, որ ունի գեղեցիկի նկատմամբ հակում ու սկսել է ամեն օր նկարել իր հաճախորդների համար:
Իր աշխատանքները Մայքը ժամանակ առ ժամանակ հրապարակում է Tumlbr-ի իր էջում՝ այցելուներին ներկայացնելով իր «ստեղծագործությունները»:
Հարկ է նշել, որ լատտե-արթը, ինչպես անվանում են արվեստի այդ տեսակը, պահանջում է տաղանդի ոչ քիչ բաժին:







































