Օդանավեր կառուցող Airbus ընկերությունը մտադիր է 2013-ում իրացնել մինչև 750 ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության վաճառքի բաժնի պետ Ջոն Լիհայի խոսքերը:
«Ես, ինչպես նախկինում, պնդում եմ, որ այս տարի մենք կկարողանանք իրացնել մինչև 750 ինքնաթիռ: Դա կլինի լավ, բայց ոչ փայլուն ցուցանիշ՝ պատվերների տեսանկյունից»,- ասել է Լիհայը:
Հիշեցնենք, որ 2012-ին ընկերությունը ստացել է 914 ինքնաթիռի պատվեր: Ընկերության շուկայական մասնաբաժինը եվրոպական շուկայում կազմել է 41 տոկոս:









































