«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու պարագայում կցանկանար հանդիպել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
««Բարսելոնա»-ից կրած 5:0 հաշվով պարտությունն անկասկած մեծ հարված էր Ժոզե Մոուրինյոյի և նրա «Ռեալ»-ի համար: Սակայն դրանից հետո նրանք հավաքվեցին և կարողացան մեկ հանդիպում ոչ ոքի ավարտել և հաղթել Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում: Երբ պարզ դարձան կիսաեզրափակիչի մասնակիցները, ես մտածեցի, որ իսպանական գերակումբների դիմակայության ֆավորիտն «արքայական» ակումբն է: Սակայն «Բարսելոնա»-ի հետ եզրափակիչում հանդիպելու միտքն ինձ այնքան էլ դուր չի գալիս»,- հայտարարել է շոտլանդացի մասնագետը:








































