Ռուսաստանի երկրորդ լիգայի 27-րդ տուրում «Ուրալ»-ը 5:2 հաշվով առավելության հասավ «Սիբիր»-ի նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ դաշտի տերերի կազմում:
Էդգարը 4-րդ և 25-րդ րոպեներին իրացրեց 11մ հարվածները, իսկ 16-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ խաղային դրությունից:
«Ուրալ» – «Սիբիր»՝ 5:2
1:0, 2:0, 3:0 Մանուչարյան (4′, 11մ, 16′, 25′, 11մ), 3:1 Շևչենկո (49’), 3:2 Սպիչիչ (60’, 11մ), 4:2 Գոգնիև (80′), 5:2 Գերսոն Ակևեդո (86′)







































