Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին այսօր հերթական անգամ բուժզննում է անցել:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ՉԼ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացած ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում ազդրի վնասվածք ստացավ և նրա մասնակցությունը պատասխան խաղին հարցականի տակ է:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ի բժիշկները մարզչական շտաբին խորդհուրդ են տվել Մեսսիին խաղադաշտ դուրս բերել միայն ծայրահեղ դեպքում:
Վաղն առավոտյան արգենտինացի խաղացողը կանցնի վերջին բուժզննումը, որից հետո հայտնի կդառնա՝ արդյոք ֆուտբոլիստը կմասնակցի խաղին, թե ոչ:








































