Մուրացկանություն կա բոլոր, նույնիսկ զարգացած երկրներում, ու սա արդարացում չէ: Ի վերջո, մեծահասակի համար սա կարող է լինել ապրելակերպ, գաղափարախոսության դրսևորում:
Բայց մի բան պարզ է. մուրացկանությունը չի կարող դիտվել որպես մասնագիտություն, չի կարող լինել շահույթ հետապնդող կազմակերպություն, որտեղ մարդկանց, նաև երեխաներին ընդունում են աշխատանքի որպես մուրացիկ:
Հենց նմանատիպ մի չակերտավոր «հիմնարկության» գործունեություն օրերս կասեցրին ոստիկանները:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նախաքննական մարմինը Արամ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրել երեխայի թրաֆիքինգի և քրեական օրենսգրքի հարակից էլի մի քանի հոդվածների հատկանիշներով:
Արամ Ներսիսյանը կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:










































