Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ թիմի առաջատարներից մեկը՝ Ռոբին վան Պերսին, երբեք չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Ֆերգյուսոնը պատասխանել է «Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին, ով հայտարարել էր, որ Վան Պերսիի շնորհիվ «Յունայթեդ»-ը կճանաչվի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթող:
«Վան Պերսին երբեք չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում մեր թիմում: Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Մենք նման փորձառու ֆուտբոլիստի կարիք ունեինք»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Վան Պերսին Պրեմիեր Լիգայում «Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 30 խաղ և դարձել 19 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ նա «կարմիր սատանաներ»-ի կազմ տեղափոխվեց 2012թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, «Արսենալ»-ից՝ 24 մլն ֆունտի դիմաց:









































