Արգենտինայի ֆուտբոլի միությունը հուսով է, որ ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կվերականգնվի վնասվածքից և կմասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 14-ին:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ ֆեդերացիան մտադիր է արագացնել 28-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ընթացքը, մինչդեռ «Բարսելոնա»-ն դեմ է և համարում է, որ Մեսսիի շուտափույթ ապաքինումը կարող է վնասածքի խորացման պատճառ հանդիսանալ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակվողը կմասնակցի Իսպանիայի առաջնության շրջանակներում նոյեմբերի 21-ին կայանալիք «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը:







































