Իտալիայի կենտրոնական Ումբրիա շրջանում տարածաշրջանային երկաթուղու գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 25 մարդ: Առավել ծանր վնասվածք ստացած 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել Մոնտեկաստելի քաղաքի երկաթուղային հատվածում:
Պերուջա (Ումբրիայի վարչական կենտրոնն է-1in.am) ուղևորվող գնացքի երկու վագոնները թունելից դուրս գալիս սողանքի հետևանքով դուրս են եկել ռելսերից:









































