«Չեխական ավիաուղիները» և լեհական ԼՈՏ ավիաընկերությունը, որոնց «Զվարթնոց» օդանավակայանը և որոշ պաշտոնյաներ առաջարկել են դեպի ՀՀ թռիչքներ իրականացնել, պաշտոնապես գտնվում են սնանկացման շեմին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի, հաղորդակցության ոլորտի ենթահանձնաժողովի նախագահ Իզաբելլա Մուրադյանը:
Նախատեսվում է ավելացնել «Չեխական ավիաուղիներ» թռիչքների քանակը, իսկ ԼՈՏ-ը, որ նախկինում ամռանը սեզոնային թռիչք էր իրականացնում, կվերսկսի դրանք:
«Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետք է դա էլ դիտարկի, թե ինչ է լինելու այդ դեպքում»,- ասաց Ի. Մուրադյանը՝ սխալ համարելով, որ 2009թ. ՀՀ-ն ռուսական կողմի համար բացեց օդային ուղիները, և հայկական շուկա մուտք գործեցին միանգամից 6 ռուսական ավիափոխադրողներ: Այժմ, ըստ նրա, ունենք մի իրավիճակ, որ փոքր քաղաքներից 7 օր իրականացվում են չվերթներ, և ստեղծվում է մի իրավիճակ, երբ կմնա հզորը, որը հայկականը չէ: ՀԽ-ն առաջարկում է թռիչքների առաջնահերթություն տալ մեկական ընկերությունների:







































