Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ավստրիացի հետազոտողներն ապացուցել են, որ մեծ ուղեղը չի երաշխավորում բարձր IQ-ի առկայություն։ Գիտնականները նման եզրահանգման են եկել 148 հետազոտության տվյալներ մշակելուց հետո, որոնց մասնակցել է ավելի քան 8000 մարդ։
Վերլուծության արդյունքները հրապարակվել են Neuroscience and Biobehavioral Reviews պարբերականում։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղի չափն ու IQ-ն որևէ կերպ կապված չեն միմյանց։ Գիտնականներն այդպիսով հերքել են գերմանացի ֆիզիոլոգ ու անատոմ Ֆրիդրիխ Տիդեմանի հիպոթեզը, ով 1863 թվականին ենթադրել է, թե փոխադարձ կապ գոյություն ունի ուղեղի չափի ու մարդու ինտելեկտի միջև։









































