Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Եվրո-2016»-ի ընտրական փուլում կայացած Բուլղարիայի ընտրանու հետ խաղում (3:0) վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին խաղակեսից հետո։
«Ռեալ»-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանն աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել։
Marca-ն տեղեկացնում է, որ Մոդրիչը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։ Այսպիսով՝ նա չի մասնակցի Լա Լիգայում կայանալիք «Լևանտե»-ի, «Սելտա»-ի հետ խաղերին, ինչպես նաև ՊՍԺ-ի հետ հանդիպմանը, որը կայանալու է Չեմպիոնների լիգայի շրջանակներում։







































