Թեև շշուկները չեն մեկնաբանվում, սակայն հայտնի է, որ LG կորպորացիան արդեն հայտ է ներկայացրել ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում G Pay ապրանքանիշի գրանցման համար։
Ինչպես երևում է, սմարթֆոնների բոլոր խոշոր արտադրողները որոշել են ունենալ սեփական բջջային վճարային համակարգեր։ Apple Pay-ն ու Samsung Pay-ն արդեն գործարկված են և զգալիորեն ընդլայնում են օգտատիրական բազան։ Երեկ հայտնի է դարձել LG-ի համանման պլանների մասին։ Այս մասին հայտնում է 3dnews.ru-ն։
Նշվում է, որ վճարային համակարգի գործունեությունը չի սահմանափակվի վերը նշված երկու երկրներով։ Տեղեկություններ կան, որ G Pay-ը կլինի ավելի ճկուն, քան, օրինակ, Samsung Pay-ը։ Թե ինչպես դա կարտահայտվի՝ չի հստացվում։
Ըստ շշուկների՝ G Pay-ը պաշտոնապես կներկայացվի մինչ ընթացիկ տարվա վերջ։








































