ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերանայում է 2016 թվականից հետո Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության պահպանման հնարավորությունը՝ հայտնում է The New York Times-ը:
«Չնայած Վաշինգտոնի վրա աճող ճնշումներին՝ կոնտինգենտի նվազեցման անհրաժեշտության և ամերիկյան զորքերը Աֆղանստանից ամբողջովին դուրս բերելու կապակցությամբ, Օբաման ավելի շատ հակված է Աֆղանստանում զգալի ռազմական ներկայություն պահպանելու գաղափարին՝ «Ալ Քաիդա»-ի և ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարելու համար»,- գրում է պարբերականը:
Հոդվածում նաև նշվում է, որ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության պահպանման կողմնակիցները համարում են, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պետք է Աֆղանստանում ապահովեն 2-3 բազայի ներկայություն՝ անօդաչուներով և հատուկջոկատայիններով:










































