Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
«Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին»,-նշված է կոչի մեջ։
Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին։
ՀՀ Կրթութայն և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միանում է նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնում աջակցել երթի կազմակերպմանը:










































