«Բարսելոնա»-ն հստակեցրել է դարպասապահ Վիկտոր Վալդեսի փոխարեն թիմ տեղափոխվող դարպասապահին անհրաժեշտ չափանիշները:
Կատալոնական ակումբը չի ցանկանում բաց թողնել Վալդեսին, սակայն դարպասապահը չի պատրաստվում փոխել իր որոշումը: Այդ պատճառով «կապտանռնագույններ»-ը փնտրում են նոր դարպասապահ, ով կզբաղեցներ Վալդեսի տեղը թիմի հիմնական կազմում:
Նշվում էին մի քանի դարպասապահների անուններ, ովքեր պատրաստակամ էին «Բարսելոնա» տեղափոխվել: Սակայն կատալոնական ակումբը պատրաստվում է գնել միայն իսպանացի դարպասապահի իրավունքներ, որպեսզի հնարավորություն ունենա նվազեցնել թիմում հանդես եկող լեգեոներների թիվը: Այդ առումով դեռևս նշվում է «Վալենսիա»-ի դարպասապահ Վիսենտե Գուաիտուի անունը: «Բարսելոնա»-ն հետաքրքրված է նաև «Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնայի ծառայություններով:
Քննարկվում է նաև Դավիդ դե Խեայի թեկնածությունը, սակայն Ալեքս Ֆերգյուսոնն ակնարկել է, որ չի պատրաստվում բաց թողնել իր թիմի իսպանացի դարպասապահին:









































