Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի մասին, տեղեկացնում է As-ը:
«Անհնար է փոխարինել Քրիշտիանու Ռոնալդուին: Նա դա նույնպես չի սիրում և ցանկանում է միշտ լինել խաղադաշտում:
Նա չի պատրաստվում բավարարվել չորրորդ «Ոսկե խաղակոշիկ»-ով: Նա ցանկանում է պայքարել և հասնել նոր բարձրունքների»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:











































