Christian Dior բրենդն ամբողջ աշխարհում հայտնի է շնորհիվ հիանալի հագուստների և հրաշալի դիմահարդարման: Ներկայում Dior-ի մասին սկսել են խոսել նաև համադամասերները՝ հայտնի տունը սկսել է կեքսեր թխել: Այս մասին հայտնում է RBK-ն:
Այդ նպատակի համար Dior-ը իր ջանքերը միավորել է Harrods-ի՝ Լոնդոնի ամենահայտնի ու հեղինակավոր հանրախանութի հետ: Նրանց աշխատանքի արդյունքում թողարկվել է կեքսերի սահմանափակ խումբ:
Երբ ֆրանսիական նորաձևությունը միավորվում է բրիտանացիների բարձր որակի հետ, ստացվում է անսովոր մի բան: Հենց այդպես է ստացվել Dior-ի կեքսերի դեպքում՝ 4 հիանալի թխվածք, որոնք հալչում են բերանում: Դրանք տեղավորված են էլեգանտ, քառակուսի տուփում:
«Նորաձև կեքսերը» պատրաստված են դասական բաղադրատոմսով՝ ցորենի ալյուր, ձու, կաթ և այլն: Ընդ որում՝ ամեն կեքս մարմնավորում է Dior տան այս կամ այն արտադրանքը:
Այս fashion-հյուրասիրության տուփն արժե 30 դոլար:









































