Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Ալանիա»-ի դեմ խաղից հետո «Անժի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հայտնել է, որ թիմն անկում է ապրում:
«Սաներս պայքարեցին մինչև վերջին րոպեն: Չեմ կարող մեղադրել նրանց ինքնանվիրման բացակայության մեջ: Մեծ ցանկություն ունեինք վաստակելու 3 միավոր: Սակայն պետք չէ մոռանալ, որ «Անժի»-ն երիտասարդ ակումբ է:
Յուրաքանչյուր թիմ անկման և վերելքի շրջաններ են ունենում: Մենք հիմա անկման փուլ ենք ապրում: Սակայն մենք կհաղթահարենք այն»,- նշել է Հիդինկը:










































