YouTube-ում հրապարակվել է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) կատարված հետաքրքիր փորձի տեսագրությունը: Դրա աղբյուրը NASA-ն է, հայտնում է informing.ru-ն:
Տեսագրվել է փորձ, որը ՄՏԿ-ի տիեզերագնացները կատարել են հեղուկով անկշռության պայմաններում: Ջրին, որն անկշռության պայմաններում սֆերիկ ձև է ստացել, ավելացրել են տարբեր ներկեր և ֆշշացող հաբեր:
Ամբողջ տեղի ունեցողը նկարահանվել է 4K UHD կետայնությամբ նորագույն տեսախցիկով, որը 4 անգամ գերազանցում է մյուս տեսախցիկների կետայնությանը:
Հետազոտողներին հետաքրքել է ամենափոքր մասնիկները որսալու նորագույն տեսախցիկի հնարավորությունը, իսկ դիտողին հետաքրքիր է հետևել փքվող ջրի կաթիլի վարքին:
Այդ տեսախցիկը ծրագրվում է ապագայում օգտագործել տիեզերական տիրույթների ուսումնասիրման համար:







































