Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Տիտո Ռամալյոյի առաջին ասուլիսը՝ «Բանանց»-ի գլխավոր մարզչի կարգավիճակում

«Բանանց»-ի նոր գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն որպես «Բանանց»-ի գլխավոր մարզիչ իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց հայկական ակումբում աշխատելու իր մոտիվացիան և պատասխանեց տարաբնույթ հարցերի, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

– Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ակումբի հրավերքի և աշխատանքային հիանալի պայմանների համար: Ինձ հետ միասին ժամանել է մարզիչների խումբ, ովքեր Իսպանիայի ամենահռչակավոր ակումբներում աշխատելու փորձ ունեն՝ «Դեպորտիվոյում», «Վալենսիայում», «Լևանտեում» և այլն: Բոլորս միասին պետք է ձգտենք, որպեսզի «Բանանցում» ֆուտբոլային կյանքն ավելի հարուստ և բովանդակալից դառնա: Պետք է այնպես անել, որ «Բանանցի» ներքին զարգացումն ավելի արդյունավետ դառնա, որպեսզի ակումբը մրցունակ դառնա նաև միջազգային ասպարեզում: Այս ամենին հասնելու համար պետք է փոփոխության ենթարկվի ողջ մարզական կառուցվածքը: Պետք է բարձրացնել նաև ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը և «Բանանցի» բոլոր աշխատակիցները պետք է համագործակցեն մարզիչների հետ, որպեսզի կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին:

– Ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել Հայաստանի առաջնությունից հանդիպումներին ներկա գտնվելուց հետո:

– Մեկ ամիս առաջ այցելել եմ «Բանանց» և դիտել եմ մի քանի հանդիպում: Այս ընթացքում հետևել եմ նաև «Բանանցի» ելույթներին համացանցի միջոցով: Իմ կարծիքով, հայկական ֆուտբոլում մեծ տեղ է զբաղեցնում ֆիզիկական պայքարը, իսկ Իսպանիայում կարևորությունը տրվում է մտածողությանն ու տակտիկական բաղադրիչներին: Մեր նպատակն է համատեղել հայկական ֆուտբոլի ֆիզիկական բաղադրիչն ու իսպանական ֆուտբոլի կոմբինացիոն բաղադրիչը:

– Արամ Ոսկանյանը մնալու է «Բանանցի» մարզչական շտաբում: Որքա՞ն կարևոր է դա Ձեզ համար:

– Ես շատ շնորհակալ եմ նրան, որ նա պատրաստակամություն հայտնեց մնալ թիմում: Նրա դերը շատ մեծ է լինելու ակումբի աշխատանքում: Մեզ համար շատ կարևոր է հայ մարզիչների հետ համագործակցությունը: Մենք չենք եկել որևէ մեկի տեղը զբաղեցնելու համար: Մենք եկել ենք, որպեսզի ավելացնենք նրան, ինչ արդեն գոյություն ունի:

– Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար:

– «Բանանցի» առջև շատ բարձր և հավակնոտ նպատակներ են դրված: Առաջիկա ժամանակահատվածը կարող է լինել անցողիկ ու դժվար, բայց արդեն վաղվանից մենք պետք է սկսենք աշխատելը: Նպատակ է դրված որքան հնարավոր է բարձրանալ մրցաշարային աղյուսակում և պայքարել եվրագավաթային ուղեգրի համար:

– Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել:

– Այժմ պետք է աշխատենք այն ֆուտբոլիստների հետ, ովքեր կան մեր տրամադրության տակ և պետք է ներառենք մեր իսպանական մեթոդները: Այսինքն պետք է փոխենք «Բանանցի» մթնոլորտը, ինչը շատ հանդարտ գործընթաց է: Բայց աստիճանաբար փոփոխությունները տեսանելի կլինեն պրոֆեսիոնալիզմի աճի առումով: Մենք չենք եկել միայն հաղթանակներ ապահովելու համար: Մենք ցանկանում ենք փոխել այն, ինչպես են տեսնում և ընկալում ֆուտբոլը: Իսպանիյում շատ քիչ ակումբներ ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսին «Բանանցում» է: «Բանանցը» պետք է հպարտ լինի դրանով և լավագույնս օգտագործի այս բոլոր հնարավորությունները:

– Գիտեմ, որ ներկա եք գտնվել Հայաստանի հավաքականի խաղին: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր տեսածը:

– Տակտիկական առումով շատ թերություններ տեսա: Կար ներուժ և լավ անհատ խոստումնալից խաղացողներ, բայց շատ խնդիրներ կային տակտիկական առումով: Ես տեսա, թե ինչպես էին 11 տարբեր ֆուտբոլիստներ դաշտում մտածում 11 տարբեր կերպ: Իսկ ֆուտբոլը ենթադրում է միասնական մտածելակերպ ողջ թիմի մոտ:

– Առաջին իսպանացի մասնագետն եք, ով աշխատելու է Հայաստանում: Ի՞նչը դրդեց նրան, որ ընդունեցիք այս առաջարկը:

– 20 տարուց ավելի աշխատել եմ Լա Կորունյայի «Դեպորտիվոյում», բայց այս առաջարկը շատ հետաքրքիր էր: Կան հանգիստ աշխատելու բոլոր պայմանները: Առաջին անգամ Հայաստան գալուց հետո դրական տպավորություններ ստացա և Հայաստանից մեկնելուց հետո զգացի, որ ցանկանում եմ վերադառնալ և աշխատել այստեղ: Բացի այդ կարևոր դեր խաղաց Ռոման Ասխաբաձեի իսպաներենի իմացությունը (ժպտում է):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում