Երեկ կայացած Իրանի առաջնության 31-րդ տուրում հերթական գոլն է խփել Հայաստանի հավաքականի թեկնածու Լևոն Պաչաջյանը: Պաչաջյանի «Սանաթ նավթ»-ը հանդիպել էր երկրորդ տեղում ընթացող «Էսթեղլալ»-ին:
Չնայած հայ կիսապաշտպանը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, «Սանաթ Նավթ»-ը պարտություն կրեց խոշոր` 2:6 հաշվով և շարունակում է ընթանալ 9-րդ հորիզոնականում: Նշենք, որ 82-րդ րոպեին Լևոնը դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: