Բրազիլական «Սանթոս»-ի փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը մեկնաբանել է թիմի առաջատար Նեյմարի` ակումբային գրանցումը փոխելու մասին տարածված տեղեկությունները:
«Գիտենք, որ մի շարք լուրջ ակումբներ են հետաքրքրվում Նեյմարի ծառայություններով, սակայն ցանկանում ենք նրան թիմում պահել առնվազն մինչև 2014թ.:
«Բարսելոնա»-ն մեծ ակումբ է, որն ամենաշատն է համապատասխանում Նեյմարին, բայց կան նաև այլ հզոր ակումբներ, որոնք ցանկանում են Նեյմարին հրավիրել իրենց կազմ: Օրինակ` «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն: Նրանք, ինչպես և մենք, սպասում ենք Նեյմարի որոշմանը:
Ակումբը հասկանում է, որ Նեյմարին պահելն արդեն շատ բարդ է լինելու, քանի որ դժվար է մրցակցել եվրոպական գրանդերի հետ, որոնք պատրաստ են աստղաբաշխական աշխատավարձեր վճարել խաղացողներին»,- Ռոդրիգեսի խոսքերը մեջբերում է La Xarxa Radio-ն:









































