Սպանված 35-ամյա Դուգլաս Զերբիի ընտանիքը կստանա բազմամիլիոնանոց փոխհատուցում Լոնգ-Բիչի (Կալիֆոռնիա նահանգ) ոստիկանական վարչությունից: Իրավապահները տղամարդուն սպանել էին՝ ձեռքի ջրցան սարքը նմանեցնելով ատրճանակի:
Երկար տարիներ սպանվածի ազգականներն արդարության էին տենչում: Տղամարդուն սպանած ոստիկանները պատասխանատվության չէին ենթարկվել: Սակայն ներկայիս դատական վճիռը գոնե մասնակի վերականգնեց արդարությունը: Ոստիկանական սպաների արարքը որակվեց որպես անփութություն, իսկ քաղաքի ոստիկանությունը պարտավորվեց սպանվածի ընտանիքին վճարել 6,5 մլն դոլար:
Ողբերգությունը տեղի էր ունեցել 2010թ., հայտնում է Los Angeles Times-ը: Ոստիկանները Դուգլասին սպանել էին նրա տան դիմաց գտնվող այգու հարևանությամբ:










































