Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

ՀԱԿ-ականների վերջին հանգրվանը ՀՀՇ-ն է. մամուլ

Ինչպես հայտնի է՝ ՀՀՇ-ում հավաքված են խոր ինտելեկտուալներ, և այդ ինտելեկտը ժամանակ առ ժամանակ որոշակի դրսևորումներ է ունենում: Դրա արդյունքում է, որ այս կուսակցությունը մտածում և գործում է՝ իր քաղաքական հակառակորդների բոլոր հնարավոր քայլերը կանխելով: Ըստ «168 ժամի»՝ ամենաթարմ օրինակը տեղի է ունեցել ընդամենը վերջերս:

ՀՀՇ 18-րդ համագումարը որոշում կայացրեց, որ ՀՀՇ-ն լուծարվում է և վերակազմավորվում է ՀԱԿ-ի: Դրանից հետո շատերը ենթադրեցին, որ ՀՀՇ-ի վերջը եկել է, էլ ՀՀՇ չկա: Բայց ՀՀՇ-ի վերջի մասին մտածողները մի փոքր շտապել էին: Որովհետև ՀՀՇ-ն չի կարող վերանալ, չի կարող ոչնչանալ, քանի որ այն անմահ է: Թերթին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀՇ աշխատակազմի ղեկավար Վարդգես, նույն ինքը՝ Վահագն Հայոցյանը ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Հայոց համազգային շարժում, ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» անունով հասարակական կազմակերպություն է գրանցել:

Այս լուրը ճշտելու համար «168 ժամը» դիմեց պարոն Հայոցյանին: Նա, ըստ էության, հաստատեց տեղեկությունը, չնայած իր ղեկավարած հասարակական կազմակերպության հետ կապված որոշ մանրամասներից անտեղյակ էր: Հարցին, թե ինչպես է կոչվում իր ղեկավարած կազմակերպությունը, պարոն Հայոցյանը պատասխանեց. «Հայոց համազգային շարժում»: Երբ կրկին հարցրեցին, թե դա իր ղեկավարած հասարակական կազմակերպության լրի՞վ անվանումն է, նա ասաց. «Այո Հայոց համազգային շարժում, հապավումով՝ ՀՀՇ»: Փաստորեն, Հայոցյանը չգիտեր, որ իր ղեկավարած կազմակերպությունն ավելի խոսուն և ընդարձակ անվանում ունի:

Հաջորդ հարցին, թե ինչով է զբաղվելու իր հիմնած հասարակական կազմակերպությունը, Վահագն Հայոցյանն առավել տարօրինակ պատասխան տվեց. «Դե, ինչպես մյուս հասարակական կազմակերպությունները»:

Կան հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գենդերային հավասարությամբ, մյուսները պաշտպանում են հաշմանդամների իրավունքները, կրոնի և դավանանքի ազատությունը, սեռական փոքրամասնություններին պաշտպանում են ոտնձգություններից, պահպանում են հայրենի բնությունը, զինվորի իրավունքները, կամ տարածում են ազատականություն և զարգացնում են ժողովրդավարություն: Թերթի ճշտող հարցին, թե հատկապես ինչով է զբաղվելու իր հիմնած հասարակական կազմակերպությունը, Հայոցյանը պատասխանեց. «Կազմակերպությունն ունի իր ծրագիրը և կանոնադրությունը, և շարժվելու է՝ ըստ իր ծրագրի և կանոնադրության»: Նա մեզ հրավիրեց հ/կ գրասենյակ՝ ծանոթանալու ՀՀՇ ծրագրին և կանոնադրությանը:

Եթե Վահագն Հայոցյանը տեղյակ լիներ իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպության լրիվ անվանմանը, ապա հեշտությամբ կպատասխաներ այն հարցին, թե ինչով է զբաղվելու կազմակերպությունը: Չէ՞ որ կազմակերպության իրավաբանական անվան մեջ, ՀՀՇ-ից բացի, կա նաև այսպիսի մաս՝ «Ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն»: Բայց եթե նկատի ունենանք, որ հասարակական կազմակերպությունը նորաստեղծ է, և անվանումն էլ բավական երկար է, ապա կարելի է ենթադրել, որ կազմակերպության նախագահն անգիր է արել դրա միայն առաջին մասը, իսկ ծրագրային նպատակները ներկայացնող հատվածին դեռ չի հասել:

Պարզ է, որ այս անվանումով հասարակական կազմակերպություն գրանցվել է ոչ թե ազատականություն տարածելու կամ ժողովրդավարություն զարգացնելու համար, այլ որպեսզի ՀՀՇ անվանումով գրանցված կազմակերպություն լինի, և այդ անունը չկարողանա օգտագործել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Ա. Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ հիմնադիր համագումարից հետո ինքը ՀՀՇ անվամբ կուսակցություն է ստեղծելու:

Երեկ թերթը զրուցեց ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի ղեկավար Էդիկ Մարգարյանի հետ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հայոց համազգային շարժում, ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» անվանումով հ/կ-ն խոչընդոտ հանդիսանա «Հայոց համազգային շարժում» անունով կուսակցություն գրանցելու համար, շատ հստակ պատասխանեց . «Ոչ, չի կարող»: Սա նշանակում է, որ պարոն Հայոցյանը և նրա հետևում կանգնած՝ ժողովրդավարություն զարգացնող ու ազատականություն տարածող ՀՀՇ-ականներն իրենց նպատակին չեն հասել:

Ավելին, նրանք իրենց նման վարքագծով հարուցել են ՀՀՇ շատ անդամների զայրույթն ու նողկանքը: Մարդիկ, ովքեր մինչև վերջերս պատրաստ էին անդամակցել ՀԱԿ-ին, հայտարարում են, որ տեսնելով, թե ինչով են զբաղված կուսակցության վերնախավի ներկայացուցիչները, ուզում են ժամ առաջ պոկվել այդ միջավայրից:

Հնարավոր է նաև, որ նոր հասարակական կազմակերպությունն իսկապես ծառայելու է իր ծրագրային նպատակներին, այն է՝ ազատականության տարածում և ժողովրդավարության զարգացում: Այն, ինչ չհաջողվեց ՀՀՇ կուսակցությանը, գուցե հաջողվի հասարակական կազմակերպությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում