Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Հայաստանի ընտրանու նկատմամբ: Մասնագետը գովեստի խոսքեր է հասցեագրել Լասանա Դիարային, ով ազգային թիմ է վերադարձել 5-ամյա ընդմիջումից հետո:
«Եկեք չգերագնահատենք Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը: Մենք նույն մակարդակն ունենք, ինչ սեպտեմբերին: Մրցակիցը բավականին շատ դժվարություններ ստեղծեց, մանավանդ առաջին խաղակեսում:
Կարծում եմ՝ Դիարան հիանալի հանդիպում անցկացրեց: Նա իրեն գերազանց դրսևորեց»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դեշամի խոսքերը:







































