Ուրբաթ օրը 42-ամյա Հայդի Քլումը Instagram-ի իր էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցուցադրված է Հելոուինի համար կոստյում ստեղծելու գործընթացը: Այն բառացիորեն «քսել են» Հայդիի մարմնի վրա:
Պետք է բավականին համաձակ լինել, որ ամբողջությամբ մարմինը գիպսապատել թույլ տաս: Գիպսը եղել է նրա մարմնին մի քանի շերտով, իսկ վերոնշյալ գործընթացը բավականին երկարատև է եղել:
Իսկ կոստյումը ստեղծում է Prosthetic Renaissance ընկերությունը, որը համագործակցում է Հոլիվուդի շատ ընկերությունների հետ:














































