ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 6 բարձրաստիճան անձանց, որոնց թվում նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին:
Ձերբակալման պատճառը վերոնշյալ անձանց` խոշոր կոռուպցիոն համակարգին մասնակից լինելն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը կասկածվում է ավելի քան մեկ միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Չինաստանի մագնատներից մեկից, ում նա օգնել է ձեռնտու պայմանագրեր ստանալ, և ներդրումների հարցում աջակցություն է ցուցաբերել: Ստացած գումարի դիմաց Էշն օգտվել է ՄԱԿ-ում իր պաշտոններից, ինչն օգնել է նրան ընդունել փաստաթուղթ` հաջակցություն Մակաոում գործարարին:
Քննիչների կարծիքով` նախագիծը մշակել է Չինաստանից միլիարդատեր Նգ Լապ Սենը: Կոռուպցիոն համակարգը գործել է 3 տարվա ընթացքում 6 մարդու աջակցությամբ:
Դատախազությունները վստահություն են հայտնել, որ նման ճանապարհով ստացված գումարով Էշն իր ընտանիքին ուղարկել է հանգստանալու Նոր Օրլեան, իսկ Նյու Յորքի իր առանձնատանը` բասկետբոլի դաշտ կառուցել:








































