Իսպանիայի գարեջրի արտադրության ազգային միությունը կատարել է հարցում, որի նպատակն էր պարզել, թե իսպանացիներն իրենց երկրի որ մարզիկների հետ են երազում գարեջուր ըմպել: Հարցմանը մասնակցել է մոտ 200 մարդ:
Հարցվածների հիմնական մասը ցանկանում է գարեջուր ըմպել Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի ու աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկի՝ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 11-ակի հաղթող Ռաֆայել Նադալի հետ:
Առաջին եռյակը եզրափակել է «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն:






































