Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման մասին (3:0):
«Մենք հիանալի խաղ անցկացրինք և մրցակցի համար ազատ տարածություններ չթողեցինք: Ուրախալի է, երբ սեփական դարպասը պահում ենք անառիկ: Երազում ենք Չեմպիոնների Լիգայում հաղթանակի մասին: Միաժամանակ հասկանում ենք, որ հեշտ չի լինի հասնել նման արդյունքի:
Պետք է զգոնություն պահպանել բոլոր խաղերում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես լավ մարզավիճակում եմ և հուսով եմ, որ միմիայն կբարելավեմ խաղս»,- Վարանի խոսքերը մեջբերում է Marca-ն:










































