Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել է Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Այժմ ընդմիջում է: Հանդիպման հաշիվը բացեց Տոմաս Մյուլերը: Երկրորդ գնդակը խփվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խախտումից անմիջապես հետո: Հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Ֆրիցը նշանակեց 11 մետրանոց, որը փայլուն իրացրեց Տոմաս Մյուլերը, դառնալով դուբլի հեղինակ:
Րոպեներ անց հանդիպման հաշիվը կրճատեց «մեղուներ»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:











































