Լոնդոնի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ մազերի համար նախատեսված ներկերում պարունակվող քիմիկատները կարող են առաջացնել լյարդի ցիրոզ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր մի քանի տարի շարունակ առնվազն ամիսը մեկ անգամ փոխել են մազերի գույնը, ավելի հաճախ են տառապել այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ հիպերթիրեոզը (ախտանշան, որ պայմանավորված է վահանաձև գեղձի հիպերֆունկցիայով), ցելիակիան (բարակ աղիքի քրոնիկ հիվանդություն) և այլն:
Բացի այդ, մազերը հաճախակի ներկելը կարող է հանգեցնել լեղին հանող ուղիների դիսֆունկցիայի, ինչի հետևանքով կարող է բորբոքվել լյարդը և դրա վրա ձևավորել սպիներ: Իսկ լեղու հոսքի արգելափակման հետևանքով կարող է առաջանալ լյարդի ցիրոզ:








































