Սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչները կիրակի օրը՝ հոկտեմբերի 4-ին, Աստանայում երկօրյա բանակցությունների արդյունքում ստորագրել են հռչակագիր: Նշվում է, որ փաստաթուղթը կրում է «խաղաղասիրական բնույթ»: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Փակ դռների հետևում երկու օր տևած խորհրդակցության արդյունքում Syrian Christians for Democracy և Pluralist Group շարժումների ներկայացուցիչ Բասամ Բիթարը հայտնել է, որ հռչակագիրը ստորագրել են 29 մարդ՝ 37-ից: Նա հավելել է, որ Աստանայում սիրիական չափավոր ընդդիմության բանակցությունների երրորդ փուլը «հաստատ կլինի»:
Բիթարի խոսքով՝ մասնավորապես, որոշում է ընդունվել ստեղծել կոմիտե՝ «քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսային տարածաշրջան այցելելու համար»:
«Նրանք մարտնչում են ԴԱԻՇ-ի (Ռուսաստանում արգելված խմբավորում) հետ, նրանց հաջողվեց մաքրել այդ տեղանքն ահաբեկիչներից, և նրանք ունեն քաղաքացիական վարչակազմ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ հռչակագրի տեքստում չի մտել սիրիական զինված ընդդիմությանը ուղղված՝ զենքը վայր դնելու կոչ:








































