Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցի դեռահաս է զոհվել՝ իսրայելական անցակետի կողմից հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ տեղեկությունների՝ պաղեստինցիների խումբը չորեքշաբթի մի քանի հրկիզվող ռումբ է նետել պահակակետի կողմը, որը գտնվում է Տուլկարմ քաղաքի շրջանում: Ի պատասխան՝ զինվորները կրակ են բացել՝ սպանելով 17-ամյա դեռահասին:










































