ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել աջակցությունը սիրիական ընդդիմությանը, որը կռվում է ԴԱԻՇ-ի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն աղբյուրներին։
Պաշտոնյաները հայտնել են, որ առավել հավանական է աջակցությունը արտահայտվի մի քանի հազար չափավոր ապստամբներին զենքով ապահովելով և Թուրքիայի հետ սահմանի մոտ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելով։
Պաշտոնական տեղեկություն այն մասին, թե սիրիական հակամարտության բազմաթիվ մասնակիցներից որ շարժման ներկայացուցիչները օգնություն կստանան՝ դեռևս չի ստացվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել սիրիական ընդդիմությանը։









































