Պարզվում է Լինդսի Լոհանի լավատեսության գաղտնիքն ինքնատիպ հումորի զգացումն է, որը նա ցուցադրել է օրեր առաջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Լինդսին Twitter-ի իր էջում գրել էր. «Պաշտոնական է: Ես հղի եմ…»:
Լուրն, իհարկե, ցնցեց բոլորին, քանի որ արդեն ապրիլի 1-ը չէր, իսկ Լինդսին մշտական ընկեր ունի, ահա և երկրպագուները սկսեցին կասկածել՝ մի՞թե իսկապես հղի է:
Մի փոքր սպասելով և տեսնելով, որ բոլոր պարբերականները տարածել են լուրը՝ Լինդսին ջնջել է հաղորդագրությունը և այլ գրություն թողել. «Ապրիլմեկյան հիմարներ, իսկ ո՞ւր է ձեր հումորի զգացումը»:








































