SONY ընկեևությունը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հետ համատեղ պատրաստվում է Վրաստանում Վիզուալ արվեստի ակադեմիա հիմնել: Այս հարցը քննարկվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի և ընկերության գլխավոր մենեջերի հանդիպման ժամանակ:
SONY-ի ներկայացուցիչ Մասախիրո Սոգայի հայտարարության համաձայն՝ ընկերությունը կօգնի Վրաստանին զարգացնել կինոյի և հեռուստատեսության ոլորտը: Վրացի ուսանողներին կսովորեցնեն SONY-ի մասնագետները:
«Մեր ընկերությունը պատրաստվում է սերտ համագործակցել Վրաստանի կառավարության հետ: Առաջին փուլում մենք պատրաստվում ենք Վրաստանում Վիզուալ արվեստի դպրոց բացել, որը հագեցած կլինի ժամանակակից տեխնիկայով», -հայտարարել է Սոգան:
Իր կողմից Գեորգի Կվիրիկաշվիլին ընդգծել է SONY-ի պես ընկերության հետ համագործակցելու կարևորությունը: «Այն տարածաշրջանային նշանակություն կունենա: Նրանք պատրաստվում են Վրաստանի միջոցով համագործակցել նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:









































