ԵՄ-ին անհանգստացնում են հարվածների մասին հաղորդագրությունները, որոնք իբր հասցվել են Սիրիայի քաղաքներին ու քաղաքացիական անձանց, և միությունը Ռուսաստանին կոչ է անում կենտրոնանալ բացառապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտնում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Ռեյը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք չափազանց անհանգստացած ենք հարվածների մասին հաղորդագրություններից ու տեղեկատվությունից, որի թիրախն են իբր եղել քաղաքացիական անձինք Հոմսում, Համայում և Իդլիբում։ Մենք ռուսական իշխանություններին կոչ ենք անում իրենց ջանքերը հստակորեն ուղղել ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Ռեյը ճեպազրույցում։
Նա չի մեկնաբանել հնարավոր հարվածներն ընդդիմության ուժերին։ «Մենք կապեր ունենք չափավոր ընդդիմության հետ, սակայն ես մեկնաբանություններ չունեմ հարվածների մասին, որոնք եղել կամ չեն եղել»,- ասել է Մոգերինիի ներկայացուցիչը։










































