Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է AS-ը:
«Կարծում եմ, որ իմ ապագան կապված է «Ռեալ»-ի հետ: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Ցանկանում եմ հաղթանակներ տոնել «Ռեալ»-ի հետ և ինձ երջանիկ զգալ:
Ես լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ: Լավ հարաբերություններն ապացուցում են, որ ես պրոֆեսիոնալ եմ:
Մի քանի անգամ կրկնել եմ, որ ոչ ոք չի կարող խոսել ապագայի մասին: Տեսնենք, թե ինչ կլինի»,- հայտարարել է Ռոնալդուն:








































