«Ճիշտ կենսակերպի համար» (Right Livelihood Award – RLA) մրցանակը, որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ, 2015թ. «կմեկնի» Ուգանդա, Իտալիա, Կանադա և Մարշալյան կղզիներ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Right Livelihood հիմնադրամի մամլո ծառայությանը:
Պաշտոնական կոմյունիկեից պարզ է դառնում, որ մրցանակին արժանացել են Մարշալյան կղզիների բնակիչներն ու անձամբ միկրոնեզյան պետության ԱԳՆ ղեկավար Թոնի դե Բրյումը, ուգանդացի իրավապաշտպան Կաշա Ժակլին Նաբագեսերան, կանադացի ակտիվիստուհի Շեյլա Ուոթ-Կլուտյեն և իտալացի վիրաբույժ Ջինո Ստրադան:
Դե Բրյումը և Մարշալյան կղզիների բնակիչներն առանձնացվել են միջուկային զենքի և կլիմայի փոփոխության դեմ իրենց պայքարի համար: Նաբագեսերան մրցանակին արժանացել է համասեռամոլների իրավունքների պաշտպանության համար, Ուոթ-Կլուտյեին՝ էսկիմոսների իրավունքները երկար տարիներ պաշտպանելու համար, իսկ Ստրադային՝ ի շահ պատերազմի զոհերի աշխատանքի համար:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 320 հազար եվրո, այն կբաժանվի մրցանակակիրների միջև:
Մրցանակը կհանձնվի նոյեմբերի 30-ին՝ Ստոկհոլմի խորհրդարանի շենքում:
RLA-ն առաջին անգամ շնորհվել է 1980թ.: Այն հանձնում են այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք օրինակելի լուծումներ են գտնում ժամանակակից ամենաարդիական հարցերին: Մրցանակային ֆոնդը կազմվում է մասնավոր նվիրատվություններով:










































