«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Ոսկե գնդակ» ստանալու իր նպատակի մասին:
«Օրեցօր բարելավում եմ խաղային որակներս և փորձում օրինակ վերցնել լավագույններից: Փորձում եմ սովորել Մեսսիից: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Կրկնօրինակում եմ նրան խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Սովորում եմ Մեսսիից, որպեսզի կարողանամ «Ոսկե գնդակ» նվաճել»,-Sport-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:








































