Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամն իր կարծիքն է հայտնել է Դորտմունդի «Բորուսիա»-ի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղի մասին:
««Բորուսիա»-ն հաղթահարել է դժվարություններն ու ավելի կայուն խաղ է ցուցադրում: Այդ թիմի ֆուտբոլիստներն ունեն բոլոր որակները՝ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում տեղ զբաղեցնելու համար: Հարձակման գծում նրանք վտանգավոր են»,- Sport-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Բավարիա»-ն Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հոկտեմբերի 4-ին հանդիպում է անցկացնելու Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում:








































