Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն ամեն կերպ սատարում է խաղընկերոջը՝ «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում վնասվածք ստացած Լիոնել Մեսսիին:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Բայեր»-ի դեմ հանդիպման 82-րդ րոպեին խփած գոլը Սուարեսը նվիրել է Մեսսիին՝ ձեռքերով ցույց տալով 10 համարը:
Հիշեցնենք, որ Սուարեսը նաև որոշ ժամանակ կատարում է Մեսսիի վարորդի պարտականությունները։ Նա սեփական մեքենայով Լեոյին ուղեկցում է մարզաբազա, տանում տուն։
Հավելենք, որ «Բարսելոնա»-ն հաղթանակ է տարել 2:1 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի է ընկել նաև Սերխի Ռոբերտոն: «Բայեր»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Կիրիակոս Պապադոպուլոսը:






































